31 01 2022

«Իմ քայլը» հիմնադրամը տեղով կոռուպցիոն դրսևորում է․ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար



«Իմ քայլը» հիմնադրամը տեղով կոռուպցիոն դրսևորում է։ Լրագրողների հետ հանդիպման ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Դա ստեղծվել է վարչապետի տիկնոջ կողմից՝ իր ամուսնու վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Էնպես չէ, որ իրենք իրենց էությամբ բարեգործներ են եղել, մշտապես զբաղվել են բարեգործությամբ և պաշտոնավարման ընթացքում դա շարունակել են։ Ինձ հետաքրքիր է՝ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը իրենց ընտանիքից մեկը, օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամին երբևէ մեկ դոլարի փող տված կա՞ն։ Ես անկեղծ ասած չգիտեմ, գուցե տվել են բայց թերահավատ եմ։ Պարզ է չէ՞, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, դժվար թե գտնվի բնության մեջ մեկ մարդ, որը «Իմ քայլը» հիմնադրամին մեկ դոլար փող կփոխանցի»։

Ավելին՝ տեսանյութով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ