29 01 2022

«Հեղափոխության» նպատական է, որ չպետք է լինի լրատվամիջոց, որ քննադատի իշխանությանը. Ավետիք Իշխանյան



Մեր հանրության դժգոհությունը հիմնականում եղել է մտավորականներից, այս դեպքում ես նկատի ունեմ ստեղծագործական միություններից, թե ինչու նրանք ձայն չեն հանում: Այս մասին ժուռնալիստների միության համագումարին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: 

«Այս պայմաններում շատ հաճելիորեն զարմացա, որ Ժուռնալիստների միությունը պարբերաբար խոսում էր կատարվող իրադարձությունների մասին: Ես, օրինակ կարծում էի, որ բուհերի այս համատարած կուսակցականացման ժամանակ գրողների միությունը, թատերական միությունը, կոմպոզիտորների միությունը չպետք է լուռ մնային, քանի որ նաև նրանց շրջանավարտներն են:

Այստեղ նշվեց այն մասին, որ ՀՀ-ում ԶԼՄ-երը քաղաքանացված են, բայց ամբողջ աշխարհում անկախ լրատվամիջոցներ չկան, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում, սա երևակայությունից դուրս է: Քանի չկա ուժեղ դիմադրություն, լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակվելու են»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ