Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի, Նիկոլ Փաշինյանը մեծագույն սուտ է տարածում հակառակն ասելով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Հարց է առաջանում, բա եթե ճանաչել էին, այս 30 տարի Ադրբեջանը ինչու չէր վերցնում Արցախը: Փաշինյանը կամ վատ խորհրդականներ ունի, կամ իրականությանը չի տիրապետում կամ միտումնավոր հանրությանը ներկայացնում է ոչ ճիշտ տեսակետներ: Հայաստանի որևէ պաշտոնյա երբեք չի հայատարել, որ Բաքուն հայկական քաղաք է, հիմա դնել նույն նժարին Ալիևի հայտարարությունների հետ, նույնպես իրականությանը չի համապատասխամնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը