28 01 2022

Հունվարի 28-ը որպես տոնական օր հայկական օրացույցից գողացվեց 2020-ի նոյեմբերի 9-ին. Անդրանիկ Թևանյան

Հունվարի 28-ը որպես տոնական օր հայկական օրացույցից գողացվեց 2020-ի նոյեմբերի 9-ին. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գողացված տոնը և մեր անելիքը

Հունվարի 28–ը որպես տոնական օր հայկական օրացույցից գողացվեց 2020–ի նոյեմբերի 9–ին։

Առնվազն 2020–ի հոկտեմբերի 19–ից սկսած ՀՀ իշխանությունը գիտակցված մսաղացի մեջ է մտցրել մեր զինվորներին ու նյութական վնասներ հասցրել մեր բանակին (հետո բացատրվեց, որ դա արվել է, որպեսզի չասեն «Նիկոլ դավաճան»)։ Հայոց բանակը դրանից հետո շատ լուրջ իմիջային հարված ստացավ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Մինչև այդ դրվել էին մայիսի 9–ի Եռատոնը կորցնելու հիմքերը։ Դա տեղի ունեցավ 2018–ի մայիսի 9–ից սկսած՝ Արցախի հարցով բանակցությունները փակուղի մտցնելով, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելով, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելով, հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական  քարոզ իրականացնելով, պետական կառավարման համակարգը ամբոխավարացնելով, բանակը վարկաբեկելով, պետական բյուջեն սեփական դրամապանակի պես օգտագործելով, գռեհիկ կոռուպցիոն համակարգ ներդնելով, թայֆայապետություն կառուցելով ․․․

Հունվարի 28–ից առաջ «փողոցայինները» գողացան մայիսի 9–ը։ Գողացան, քանզի, լինենք անկեղծ, դրանից առաջ անհրաժեշտ խորությամբ չէին գնահատվել տոները, անտեր էր թողնվել հաղթանակը։

Հիմա սեպտեմբերի 21–ն օրացույցից կորցնելու ճանապարհին ենք։ Ու որպեսզի դա տեղի չունենա՝ անհրաժեշտ է նախ իշխանափոխություն։

Ի դեպ, իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է սեպտեմբերի 21–ը պահելու, հունվարի 28–ը վերականգնելու և մայիսի 9–ի մասին երազելու համար։

Իշխանափոխությանը պետք է հաջորդի հանրային մթնոլորտի կտրուկ փոփոխությունը, բանակի վերազինումն ու արդիականացումը, արդյունավետ պետական կառավարման համակարգի  կառուցումը, տնտեսության զարգացումը և այլն, և այլն, և այլն»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ