Նիկոլն ասում է՝ կոմունիկացիաների բացումից Արցախը կշահի անվտանգություն և բարեկեցություն, եկեք հասկանանք, թե էստեղ որտեղ է ձեզ գցում, ժողովուրդ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսին։
«Արցախին անվտանգություն պետք չէ միայն, Արցախին կարգավիճակ է պետք, որովհետև, եթե միայն անվտանգություն լինի՝ առանց կարգավիճակի, ցավոք, Արցախում հայ չի մնալու, մարդիկ գնալու են։ Երբ նա ձեզ ասում է՝ ժողովուրդ ջան, անհոգ եղեք, անվտանգ է լինելու, նա ձեզ խաբում է, որովհետւ նախ անվտանգ չի լինելու, հետո միայն անվտանգը քիչ է, դուք չեք կարող այնտեղ ապրել առանց կարգավիճակի»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը