Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղարտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը:
Էս ի՞նչ է ասում
Նեուժելի՞:
Բա գյուղացիներն ու գյուղմթերք արտադրողը տեղյա՞կ են:
Այսինքն սա ուղիղ տեքստով ասում է, որ ոչինչ չի ձեռնարկելու գյուղացուն օգնելու համար, այլ ընդհակառակը` բացում է դռները թուրքաքան զիբիլի համար, որ լցվի շուկաներն ու խանութները:
Բա էն թուրքական ապրանքի ներմուծման արգելանքի օրենքը ի՞նչ եղավ, թե դա թոզ փչելու հերթական ակցիա էր, թե միայն էն խեղճ ու կրակ 30 կիլո յուբկա ու տաբատ բերողների՞ն էր վերաբերվում:
Սրանք, երբ փակեցին գյուղնախարարությունը, այդ պահից պարզ էր, որ ինչ որ քայրեր են սպասվում, որտեղ գյուղնախարարությունը անիմաստ է դառնում և այդ նախարարությանը ուղղված գումարները որոշեցին ավելի լավ «տնօրինել»` պարգևավճարներ տալ իրենց թայֆային:
Իսկ ասում էին «օպտիմալացնում» են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը