24 01 2022

Վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները չեն համընկնում

Վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները չեն համընկնում

Առաջարկությունների փաթեթը Հայաստանն ուղիղ է փոխանցել Ադրբեջանին, լրատվամիջոցների հետ առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որ այդպիսի առաջարկություններ լինելու են՝ այդ մասին ես Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելում մեր ունեցած հանդիպման ընթացքում։

Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին են. գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիա՝ երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս մայիսին», - հայտարարեց վարչապետը։

«Քննարկումները շարունակվում են, ուղղակի չենք ուզում, որ շատ դետալներ բացահայտելու միջոցով խաթարենք աշխատանքային քննարկումը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի.

Հիշեցնենք, որ ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ