24 01 2022

Հետագայում պարզ կդառնա՝ Արմեն Սարգսյանը հանցակից եղել է այս իշխանություններին, թե ոչ. Արթուր Ղազինյան



Ես չեմ կարող այս պահին պնդել, թե Արմեն Սարգսյանը տեղյակ է եղել իշխանության գործողություներին, բայց որ խորը անհամաձայնություն չի հայտնել, դա փաստ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ նախկին նախագին դավաճան համարում է, թե ոչ:

«Արդեն ունենք մի իրավիճակ, երբ մոտ մեկ տասնյակի հասնող պաշտոնյաներ հրաժարական են տալիս և խոսում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին, եթե մեկը լիներ, երկուսը, գուցե կարելի էր մտածել, որ մերապարանոց հայտարարություն է, բայց այս դեպքում ստացվում է կանխմտածված հանցակցություն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ