24 01 2022

Ինձ համար տարօրինակ են Արմեն Սարգսյանի բերած փաստարկները․ իշխանական պատգամավոր



Ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները՝ նախագահի սահմանդրական լիազորությունների մասով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հանրապետության նախագահը 2015 թվականի փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է և կարծում եմ՝ դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելուց, և թե՛ այս վերջին 4 տարիներին։Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես ոչ էֆեկտիվության կամ ինչ-որ փոփոխություններ անելու խոչընդոտ։ Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում հանրապետության նախագահները հիմնականում կամ արարողակարգային, կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունցիաներ ունեն և ոչ ավելին»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ