21 01 2022

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձևավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը. Լավրով

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձևավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը. Լավրով

Այսօրվա դրությամբ՝ առաջնային խնդիրներն են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծտման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԶԼՄ-ների հարցերի պատասխանում, որոնք ստացվել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը թույլ կտա առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում: «Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ», - նշված է պատասխանում:

Գերիների խնդրի մասով նշվում է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ