Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռի հետ, առանց իրադրությունը լիարժեք գնահատելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոտքի վրա կայացված որևէ որոշում տեղ չի կարող հասնել: Մեր իշխանությունները որոշումները կայացնում են փորձարկման մեթոդով, երևի հիմք են ընդունում հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ փորձերը բերեցին ահռելի փորձանքի»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինուժի «հայերային հետքաշման» գաղափարին, նախկին նախարարն ասաց.
«Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետև հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը