Ես վերջին թանկացումը, որ նկատել եմ, դա ծխախոտի թանկացումն է, օրինակ իմ ծխախոտւ թանկացել է 100 դրամով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Բոլոր երկրներում կան մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտ, կան մարդիկ, որոնք ունեն ցածր եկամուտ, որևէ մեկը չի էլ կարող ասել, որ եթե ինքը աղքատության մեջ է ապրում, ապա նախարարը կամ պատգամավորը պետք է ստանա այնքան նվազ աշխատավարձ, որ այդ աշխատանքը իրեն չհետաքրքրի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը