20 01 2022

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի աշխատանքի շարունակմանը. Զախարովա

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի աշխատանքի շարունակմանը. Զախարովա

Մոսկվան Բաքվից եւ Երեւանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ տարածաշրջան այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, աջակցում է ձևաչափի աշխատանքի շարունակմանը ՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային իրողությունները:

Այս դիրքորոշումը լիովին կիսում են Մինսկի խմբի Ռուսաստանի գործընկերները ՝ ԱՄՆ - ն եւ Ֆրանսիան, հավելել է Զախարովան:

Նրա խոսքով, համանախագահները ԵԱՀԿ ԱԳ նախարարաների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին են փոխանցել հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ