19 01 2022

Եթե պատմեմ՝ ինչ է ասել ինձ Խաչատուր Սուքիասյանը, դա համազգային շոկ կառաջացնի․ Հոխիկյան



Եթե Ազգային ժողովում Խաչատուր Սուքիասյանը 38-րոպե է Թուրքիայի քարոզ արել, ինձ 2021 թվականի հունվարի 25-ին 2ժամ 35 րոպե էր այդ ամենը քարոզում, համոզում էր, որ Թուրքիայի հետ պետք է բարեկամություն անել, որ իրենք այդ ամենի մասին  վաղուց էին մտածում և այլն։ Այս մասին ասուլիսում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Այնպիսի բաներ, ինչպիսին Սուքիասյանն է ինձ ասել, դա համազգային շոկ կառաջացնի, նաև նոր գործընթացների սկիզբ կարող է դնել»,- ասաց Հոխիկյանը։

Նրա խոսքով, նա չի կարող շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ ասելու են՝ ապացուցիր, իսկ նա  այդ հանդիպմանը եղել առանց ձայնագրող սարքերի։

«Ես կխոսեմ այն ժամանակ, երբ կսկսվի Սուքիասյանի և ՔՊ-ի դատավարությունը»,- նշեց մոդիափորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ