Այս կարճ ժամանակահատվածում՝ դեկտեմբերից մինչև հունվար ամիսը շրջանառության մեջ դրեցինք մի օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է այս իշխանությունների կողմից կատարված «ռեֆորմին», այն է ճանապարհային տուգանային միավորների ներդրմանը, նույն ինքը բալային համակարգը։ Հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նախագծով առաջարկում ենք, որ այդ բալային համակարգը վերացվի, որովհետև այս բալային համակարգը ըստ ոստիկանությունից ստացված վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել․ սա ուղղակի աբսուրդ է։ Մյուս հարցադրումը, որը կատարել էինք ոստիկանությանը, վերաբերում էր հետևայլին՝ իսկ ՃՏՊ-ների վիճակագրությունը հատկապես մահվան ելքով, պակասե՞լ են այս բալային համակարգի ներդրմամաբ, որը 170 հազարից ավելի դեպքերով կիրառվել է, պարզվեց՝ ոչ»։
Պատգամավորը նաև հավելեց․ «Ժամանակն է, որպեսզի ընթացք տրվի 2021 թվականի սեպտեմբերին շրջանառության մեջ դրած և այդպես էլ ընթացք չստացած համաներման մասին նախագծին։ Կարծում եմ, որ իսկապես ժամանակն է, որպեսզի այս իշխանությունը նշված փաստաթղթին ընթացք տա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը