Մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մենք մեր սերունդերին թշնամանք չհանձնենք։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ որպես ՀՀ քաղաքացի, ձեր առջև նպատակ դրե՞լ եք ազատագրել Արցախի օկուպացված տարածքները՝ Շուշին, Հադրութը և մնացածը, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ կոնտեքստից դուրս․ «Ես լսում եմ՝ մարդիկ ասում են ազգ, ազգ, ազգ, է հա շատ լավ է, էկեք ասենք։ Բայց ինչ ենք անում, մենք մի բան ունենք անելու՝ Հայաստանի Հանրապետության շնչին ընկնող հավելյալ արժեքը կբարձրանա, նոր մնացած ձեր բոլոր խնդիրները կլուծվեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը