15 01 2022

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Վեդիում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել. Էմին Երիցյան

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Վեդիում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել. Էմին Երիցյան

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոնկրետ պարագայում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել, քանի որ Վեդի խոշորացված համայնքի դեպքում նման հաստիքներ պարզապես չկան։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Վեդի համայնքի մասին

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոնկրետ պարագայում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել, քանի որ Վեդի խոշորացված համայնքի դեպքում նման հաստիքներ պարզապես չկան։

Գոյություն չունեցող հաստիքներում, գոյություն չունեցող վարձատրությամբ նշանակումներ չեն կարող արվել։

Վարչական ղեկավարներ նշանակելու համար մինչ այդ պետք է աշխատակազմի կառուցվածքային ու հաստիքացուցակի փոփոխություններ անել։ Իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

Ավելին, աշխատակազմի կառուցվածքի ու հաստիքացուցակի փոփոխությունների մասին որոշումն ընդունում է ավագանին, որն այս պահին չկա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վեդիի ՏԻՄ ընտրությունների համայնքապետի թեկնածու  Գարիկ Սարգսյանը նշանակվելով Վեդիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար աշխատանքից ազատել է ընդդիմադիր համայնքապետերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ