14 01 2022

Իշխանությունն ասում է՝ տալիս եմ, Ալիևն ասում է՝ ո՛չ դու չես տալիս, ես եմ քեզնից վերցնում․ Հարությունյան



Ակնհայտ է չէ՞, որ խաղաղության դարաշրջան ասելով  ինքը նկատի ունի՝ եղբայրներ, բարեկամներ, ես ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե այնպես մի արեք, որ ինձ իշխանությունից հեռացնեն։ Ցանկացած զիջման պատրաստ են, միայն թե պատերազմական, ռազմական գործողություններով այնպիսի իրավիճակ մի ստեղծեք, որ իրենց իշխանության մնալու հարցը հարցականի տակ դրվի։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ 

«Դուք պետկերացնո՞ւմ եք պատահական է Ալիևը իր խոսքում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին հիշում, նա վախենում է, իրական վախեր ունի և հասկացնում է, որ գիտեք ես ամեն ինչ կանեմ, որ նրանք չգան։ Իշխանությունը բաց տեքստով ասել է, որ Հորդաիզ, Մեղրի, Օրդուբադ տալիս է, բայց Ալիևն ասում է՝ ո՛չ, դու չես տալիս, ես եմ քեզնից վերցնում, սա է Ալիևի քաղաքականությունը»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ