13 01 2022

Պլյուս 3 զոհը այս խմբի խաղաղության քաղաքականության գինն է․ Լարիսա Ալավերդյան



Այսօր այս իշխանությունները չեն պայքարում մեր իրական թշնամի պետությունների դեմ։ Նրանք պայքարում են այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կարողացել են անհնարին թվացող իրավիճակներում ազատագրել Ադրբեջանին չպատկանող հողերը, վերամիավորեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այսպես չի մնալու, բայց գինը որը մենք տալիս ենք հաղթանակի համար, շատ բարձր է լինելու։ Պլյուս 3 զոհը քաղաքականության այն գինն է, որն այս խմբի կողմից անվանվում է խաղաղություն: Խաղաղությունը արժանապատվության պայմաններում է լինում, կողմերի միջև հավասար գործընթացների արգասիքն է լինում, ոչ թե ենթարկելու ու ենթարկվելու իրավիճակում»,-ասաց Ալավերդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ