Ինչի՞ համար եք մերժել Սերժին, եկեք հիշենք․.․ որ իբր Ղարաբաղի շուրջ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների է եկել, բայց չի իրականացրել։ Այս իշխանությունը եկել է, որ այն, ինչ Սերժ Սարգսյանը չի իրականացրել, ինքը իրականացնի, դեռ մի բան էլ գերակատարի, դրա համա՞ր եք մերժել Սերժին։ Նախկինները դեռ հակառակը՝ պաշտպանել են մեր սահմանները։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը փորձելով համեմատականներ անցկացնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Այս զոհվածներն ավելին են արել, քան՝ դուք՝ ողջերդ, որ չեք հասկանում ինչ քաղաքականության կողմնակից եք։ Զոհվածները գնացին, որ հողերը չտրվեն, իսկ դուք ապրում եք և տալիս եք այդ հողերը։ Մտածեք՝ ովքեր են ավելի բարձր դիրքերում գտնվում»,-ասաց իրավապաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը