13 01 2022

Բաքվում կրած դաժանություններից հետո, սա անմարդկային վերաբերմունք է վերադարձած գերիների նկատմամբ․ իրավապաշտպան



Ես կարծում եմ, որ սա անմարդկային վերաբերմունք է գերիների նկատմամբ, այն դաժանություններից հետո, որոնց ենթարկվել են նրանք Բաքվի բանտերում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս մարդիկ տուժողներն են այն մարդկանց, ովքեր որ իրական մեղավորներ են այս ազգային աղետի մեջ՝ սկսած երկրի քաղաքական ղեկավարությունից, վերաջացրած ռազմաքաղաքական ղեկավարությունով։ Մենք շատ շուտով դատարանում ցույց կտանք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնց ապօրինաբար անազատության մեջ են պահվում Ադրբեջանից վերադառնալուց անմիջապես հետո և այդ տանջանքները բազմապատկում են»,-ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ գերիների հարցով Ադրբեջանը ամբողջությամբ քամում է հնարավորը և չի բացառում, որ նման դեպքեր կլինեն, որ գերիները չցանկանան վերադառնալ Հայաստան և Ադրբեջանը դրանով իրեն PR կանի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ