12 01 2022

Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի, սակայն նրանից փող չեն ուզելու. Սուրեն Սարգսյան

Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի, սակայն նրանից փող չեն ուզելու. Սուրեն Սարգսյան

Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական:

Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ:

Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր):

Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի:

Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ