11 01 2022

Փաշինյանը ոչնչացնում է իր հերթական օգտագործված զինակցին․Նաիրի Հոխիկյան

Փաշինյանը ոչնչացնում է իր հերթական օգտագործված զինակցին․Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով։ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության և մյուս մեղադրանքների ապացուցման դեպքում Արտակ Դավթյանին սպասվում է 4-8 տարվա ազատազրկում։

Այսպես Նիկոլ Փաշինյանը 2021-ի գարնանը, իր համար դժվար պահին օգտագործեց խայտառակ զինվորական կենսագրություն ունեցող Արտակ Դավթյանին, նրա օգնությամբ լուծեց իր խնդիրները, նույն Արտակ Դավթյանի անգործության շնորհիվ զգալի վնաս հասցրեց բանակի մարտունակությանը, իսկ հիմա Արտակ Դավթյանն այլևս պետք չի, նրան կարելի է շպրտել անպետք իրի պես, ոչնչացնել։

Գրեթե վստահ եմ, որ առաջիկա օրերին Արտակ Դավթյանին կկալանավորեն։ Պատահական չէ, որ հունվարի 10-ին ԳՇ պետի տեղակալ նշանակվեց հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Առաքել Մարտիկյանը։ Որքան հասկանում եմ, Արտակ Դավթյանին կալանավորելուց հետո հենց Առաքել Մարտիկյանը կնշանակվի ԳՇ պետ։

Սա ևս մեկ ապացույց է Փաշինյանական ավազակախմբի բոլոր անդամներին ու նրա կերակրատաշտից օգտվող պաշտոնյաներին, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա հովանավորների համար բոլորը կարճաժամկետ օգտագործման համար նախատեսված իրեր են։ Այդ մարդկանցով անելու է իր բոլոր հանցանքները, իսկ պետք եղած դեպքում կարող է վարկաբեկել ու շպրտել։ Արժանի են, ինչ խոսք։ Հայրենիք չունեցող սրիկաները այդպես էլ պետք է անհայրենիք մնան պատմության աղբանոցում։ Մի օր նույնը նաև գլխավոր ավազակի հետ է պատահելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ