07 01 2022

«Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն է

«Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն է

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Ինքնակենսագրություն

Ծնվել է 1955 թ․ դեկտեբերի 17-ին, Գավառ (Կամո) քաղաքում։

1972 թ․ ավարտել է տեղի 2-րդ միջնակարգ դպրոցը։

1972-74 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում (Լիտվա)։

1977-80 թթ․ սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում։

1980-83 թթ․  նպատակային գործուղումով ուսումը շարունակել և ավարտել է Սանկտ-Պետերբուրգի (Լենինգրադ) Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Քաղաքական գիտությունների թեկնածու է, 2003թ․ Ս․ Պետերբուրգ։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

 

Աշխատանքային գործունեություն

1972-74 թթ․ աշխատել է Գավառի «Դպոլ» ա/մ, բանվոր։

1984-90 թթ․ Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեում խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։

1990-95 թթ․ ՀՀ ԳԽ պատգամավոր։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։

1990-91 թթ․ հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը։

1994-95 թթ․ ՀՀ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։

1995-99 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1-ին գումարում։

1999-2000 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 2-րդ գումարում։

2000-08 թթ․ ՀՀ Գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում։

2003-2008 թթ․ Սանկտ-Պետերբուրգում դիվանագիտական կորպուսի Ավագ (դուայեն)։

2008-12 թթ․ քաղաքաան վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։

2012-17 թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, 5-րդ գումարում։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։

2017 թ․ մինչ այժմ՝ Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։

Հեղինակել և վարել է մի շարք հեռուստածրագրեր։ Վերջերս հեռարձակվեց «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» վեց մասից բաղկացած Ռ․ Հակոբյանի հեղինակային հեռուստանախագիծը, որտեղ անդրադարձել է արցախյան հակամարտության պատմությանը, 44-օրյա  պատերազմին ու պարտության պատճառներին, ստեղծված ներքաղաքական իրավիճակին և դրանից դուրս գալու ելքերին։

 

Պատվոգրեր

Դիվանագիտական գործունեության տարիներին պարգևատրվել է․

Սանկտ-Պետերբուրգի 300-ամյակի մեդալով, 2003 թ․,

Ռուս դիվանագետ Ալեքսանդր Գարչակովի անվան Արծաթե մեդալով, 2006թ․,

Սանկտ-Պետերբուրգում դիվանագիտական կորպուսի գործունեությունը արդյունավետկազմակերպելու համար Սոցիալական նախաձեռնությունների Միջազգային ֆոնդի կողմից «Համաձայնությունից դեպի 0միավորում» մեդալով, 2007 թ․,

Պատգամավորական գործունեության ընթացքում պարգևատվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով, 2015 թ․։

ԱՊՀ Միջպառլամենտական վեհաժողովի կողմից «Միջպառլամենտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով, 2016թ․։

Պարգևատվել է նաև այլ մեդալներով ու պարգևներով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ