06 01 2022

Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա սահմանադրական կարգի տապալում․ Վարդևանյան

Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա սահմանադրական կարգի տապալում․ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը գրում է․

ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը սահմանում է, որ որոշումները ընդունվում են ԿՈՆՍԵՆՍՈւՍԻ միջոցով (միաձայն): Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում:

Պարզաբանման կարգով, Նիկոլ Փաշինյանի և իր իրավապահների փաստացի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա ի թիվս այլի` սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի անօրինական օգտագործում, իսկ մեքենա այրող, ոստիկան ծեծող ցուցարարներրը «խաղաղ ցուցարարներ» են: Այս նրբությունը կոմունիկացրել են, թե ոչ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ