05 01 2022

Մտահոգված ենք իշխանության անգործությամբ․ «Պատիվ ունեմ»-ը հանդիպել է մի շարք գործիչների հետ

Մտահոգված ենք իշխանության անգործությամբ․ «Պատիվ ունեմ»-ը հանդիպել է մի շարք գործիչների հետ

Հունվարի 5-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի, «Հայ ազգային գվարդիայի» և «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» դաշինքից։ 

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները, ինչպես նաև այդ գործընթացում հանրության մտահոգ շրջանակներին ներգրավելու հնարավոր ձևաչափերը։
Կարևորելով երկրի անվտանգային խաթարված համակարգը՝ հանդիպման ընթացքում մտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության և երկրի պաշտպանական համակարգի բարձիթողի վիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են հասարակության առողջացման, հետպատերազմյան հիասթափության վերացման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով իրականացվող բռնաճնշումները, քրեական հետապնդումներն ու հակաիրավական գործընթացները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ