Տարին ամփոփելիս դժվար է ձեռքբերումների մասին խոսել, բայց տարբեր իրադարձությունների մասով տարին հագեցած էր․ ինչպիսի՞ տարի ունեցանք։ Եկող տարվա համար ենթադրվում է, որ իշխանությունների օրակարգում առաջնային հարցերից մեկը շարունակելու են հայ-թուրքական հարաբերությունները լինել։ Իշխանություններն այս մասով կկարողանա՞ն հաջողության հասնել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ անկախ այն հանգամանքից՝ դա մեզ համար լա՞վ է լինելու, թե՞ հակառակը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, հատկապես Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սկսվեցին քննադատություններն այն մասով, որ իշախանության օրակարգում է նաև Արցախն ադրբեջանականացնելու հարցը․ իշխանության կողմից այս հարցը միտումնավո՞ր է շրջանառվում։ Այս և այլ հարցերի վերաբերյալ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը