«Այսօր առայժմ չեմ տեսում այն ամբողջական ներոււժը , որը պատրաստ է պայքարել նույն ուժգին ձևով, ինչպես ղարաբաղյան շարժման սկզբից», այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Անդրադառնալով Փաշինյանի ՝ զրոյական կետից սկսելու սկզբունքին, Լարիսա Ալավերդյանը նշեց․
« 0-ից նշանակում է, որ այս խումբը, որը ստեղծվել է 2015 թվականին՝ Ցեղասպանության հարյուրամյակի տարին նշելուց հետո, ամբողջովին թուլացնելու է հայ ազգային ինքնությունը, իրապես զրոյացնի ՀՀ միջազգային սուբյեկտությունը, և ամբողջովին հանձնի Արցախը ՝օգնելով, որպեսզի Արցախը բռնի միավորվի Ադրբեջանին»,-ասաց իրավապաշտպանը։
Այս իրավիճակից դուրս գալու ելքի հնարավոր տարբերակները նախանշելով Ալավերդյանը նշեց․
«Վերականգնել հայ ազգային ինքնությունը , միավորել բոլոր առողջ ուժերը և միավորվելու դեպքում, գալիք տարվա մեջ, այդ բոլոր ջանքերը կարող է պսակվել ինչ-ինչ նվաճումներով , ազգի ճակատագիրը մեր իսկ ազգի ձեռքում է, մի քայլ անգամ չզիջել՝ պայքարի արդյունքներին հասնելու համար։ Համայն հայությունը պետք է կանգնի ու պայքարի ավելի ուժգին ՝ ինչպես արցախյան շարժման ժամանակ էր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը