29 12 2021

Գալիք տարվա մեջ, մեր պայքարը կարող է պսակվել ինչ-ինչ նվաճումներով․ իրավապաշտպան



«Այսօր առայժմ չեմ տեսում այն ամբողջական ներոււժը , որը պատրաստ է պայքարել նույն ուժգին ձևով, ինչպես ղարաբաղյան շարժման սկզբից», այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Անդրադառնալով Փաշինյանի ՝ զրոյական կետից սկսելու սկզբունքին, Լարիսա Ալավերդյանը նշեց․

« 0-ից նշանակում է, որ այս խումբը, որը ստեղծվել է 2015 թվականին՝  Ցեղասպանության հարյուրամյակի տարին նշելուց հետո,  ամբողջովին թուլացնելու է  հայ ազգային ինքնությունը, իրապես զրոյացնի ՀՀ միջազգային սուբյեկտությունը, և ամբողջովին  հանձնի Արցախը  ՝օգնելով,  որպեսզի Արցախը   բռնի միավորվի Ադրբեջանին»,-ասաց իրավապաշտպանը։

Այս իրավիճակից դուրս գալու ելքի հնարավոր տարբերակները նախանշելով Ալավերդյանը նշեց․

«Վերականգնել  հայ ազգային ինքնությունը , միավորել  բոլոր առողջ ուժերը և միավորվելու դեպքում,  գալիք տարվա մեջ, այդ բոլոր ջանքերը   կարող է պսակվել  ինչ-ինչ նվաճումներով , ազգի ճակատագիրը մեր իսկ ազգի ձեռքում է, մի քայլ անգամ չզիջել՝  պայքարի արդյունքներին հասնելու համար։  Համայն հայությունը պետք է կանգնի ու պայքարի  ավելի ուժգին ՝ ինչպես արցախյան շարժման ժամանակ էր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ