28 12 2021

Հայաստանը պետական մակարդակով կարող է հրաժարվել հայկական տարածքներից, այդ թվում՝ Արցախից․ Նաիրի Հոխիկյան



«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի հետ ստորագրվի սահմանազատման և սահմանագծման հակահայկական փաստաթուղթ ․  այս գործընթացում, Հայաստանի ներկա իշխանությունների գլխավորությամբ, սահմանագծման և սահմանազատման  իրականացման  վտանգն այն է, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի վերաբերյալ  Նիկոլ Փաշինյանի հայտարարած այդ ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանը պետական մակարդակով կարող է հրաժարվել հայկական տարածքներից, այդ թվում՝ Նախիջևանից և  Արցախից, ներառյալ՝ Քաշաթաղը, Քարվաճառը, Սանասարը , Կովսականը»,-այս մասին ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Ի դեպ, Ազատագրական շարժումն այսօր ներկայացրել է ՝ Հայաստանի ինքնիշխան պետությունը փրկելու ռազմավարությունը , որի առանցքաին դրույթները  ներկայացնում ենք ստորև՝

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ.

Այս գործընթացում, Հայաստանի ներկա իշխանությունների գլխավորությամբ, սահմանազատման և սահմանագծման իրականացման վտանգը կայանում էնրանում, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանը պետական մակարդակով կարող է հրաժարվել հայկական տարածքներից, այդ թվում ՝ Նախիջևանից և Արցախից, ներառյալ՝ Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը։

 Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չի եղել միջազգայնորեն ճանաչված պետական սահման, իսկ Արցախը և Նախիջևանը 1918-1920թթ. միջազգայնորեն ճանաչված քարտեզներով համարվում են Հայաստանի տարածքներ, ոչ թե՝ Ադրբեջանի։ Հետագայում ՝ 1921թ. Խորհրդային իշխանությունների ապօրինի և անարդար որոշումներով Ադրբեջանին հանձնված՝ ինքնավար մարզի կարգավիճակով Արցախն ու Նախիջևանը միջազգային ոչ մի նորմով չեն համարվում Ադրբեջանի տարածք, իսկ 1991թ. Ադրբեջանի անկախության հռչակագրով Ադրբեջանը հայտարարել է 1918թ. սահմաններով անկախության հռչակման մասին և չի ընդունել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը։

09.11.2020թ. Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությամբ սահմանված պայմանավոր- վածությունները բազմիցս խախտվել են ի վնաս Հայաստանի: Մասնա- վորապես, հայտարարության 1-ին կետով սահմանված յուրաքանչյուրի՝ իր զբաղեցրած դիրքում մնալու պայմանավորվածությունը Ադրբեջանը բազմիցս խախտել է, հրահրել է ռազմական բախումներ, կան նոր զոհեր և նոր ռազմագերիներ: Չի կատարվել նաև ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու Ադրբեջանի պարտականությունը:

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ.

Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկվող՝ Սյունիքի մարզի տարածքով նախատեսվող հնարավոր ճանապարհները, որոնք պետք է կապեն Ադրբե- ջանը Նախիջևանի հետ, իրենց էությամբ միջանցք են, քանի որ դրանց նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու են երրորդ երկրի զինված ուժերը։ Ի դեպ, Ադրբեջանի իշխանություններն իրենց հանրային ելույթ- ներում օգտագործում են միջանցք եզրույթը:

Այս պարագայում փաստացի Հայաստանը զրկվելու է իր ինքնիշխան (սուվերեն) տարածքի մի մասից, ինչն անթույլատրելի է և խիստ վտանգավոր։ Հայաստանը կարճ ժամանակում կորցնելու է Սյունիքի ամբողջ մարզի նկատմամբ վերահսկողությունը, դրանից բխող հետևանքներով հանդերձ:

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԱԽԱՊԵՍ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ.

Ադրբեջանում պահվում և տանջանքների են ենթարկվում մեծ թվով հայ ռազմագերիներ և պատանդներ, Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ կրակում է Արցախի և ՀՀ խաղաղ բնակչության վրա, ահաբեկում է Շուշիի մոտով անցնող ճանապարհով երթևեկող հայերին, Հայաստանի և հայերի նկատմամբ պետական մակարդակով ատելության շարունակական քարոզչություն է իրականացնում իր բնակչության շրջանում: Այս պայմաններում, հնարավոր չէ Ադրբեջանի հետ քննարկել խաղաղ զարգացման ժամանակաշրջանի հարց։

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՊԱՇՏ- ՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԺԽՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԱՊՆԴԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ.

Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի իշխանություն- ները չունեն բարոյական իրավունք առանց նախապայմանների բանակցություն սկսել Թուրքիայի հետ, քանի դեռ չունեն թուրքական յաթաղանից   մազապուրծ   եղած    իրենց    պապենական    տարածքները և ունեցվածքը կորցրած հայության (այդ թվում ՝ սփյուռքահայության) մանդատը:

Ազատագրական շարժումը չի վստահում Թուրքիային, քանի դեռ Հայոց Ցեղասպանության կապակցությամբ Թուրքիան շարունակում է վարել ժխտման, հերքման և ուրացման քաղաքականություն՝ փորձելով կեղծել պատմությունը:

Ազատագրական շարժումը պահանջում է Հայաստանի իշխանություն- ներից Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի և նրանց սերունդների ապրելու իրավունքի մարդկային արդար դատի իրավապաշտպանը լինել:

Հայաստանի իշխանությունները չեն կարող հրաժարվել Թուրքիայի կողմից զավթված Հայ   ժողովրդի   սեփականությունը   հանդիսացող   նյութական և տարածքային իրավունքների հատուցման պահանջից, կամ իրենց գործողություններով այդպիսի պայմաններ ստեղծել:

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՊԱՐՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ.

Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի կառավարությունը և նախագահն առնվազն վերջին 3 տարվա ընթացքում պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ 2020թ. պատերազմի

 ժամանակ ձախողվել են բոլոր ոլորտներում: Պատերազմից հետո Հայաս- տանը տանում են ոչ թե վերակառուցման և ժողովրդավարական ազգային պետության, այլ բռնատիրական ռեժիմի հաստատման ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո առ այսօր չի այցելել Արցախ, Ազ- գային ժողովի ամբիոնից խոստովանել է, որ 2020թ. դեկտեմբերին Սյունի- քում զորքերը հետ քաշվելու հրամանն ինքն է տվել , նույն ամբիոնից հայտարարել է, որ 2016 թվականից հետո տեսականորեն և գործնակա- նորեն բացառվել է Արցախը Արդբեջանի կազմից դուրս թողնելու հնարավորությունը, դրանով իսկ ակնարկելով իր քաղաքականության նպատակը: 2021թ. կառավարության ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու փոխարեն, տեղ են գտել թշնամության հաղթահարման և տարածաշրջանում ապաշրջափակման մասին դրույթներ:

Հատկանշական է, որ իշխանության կողմից փորձ է արվում պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա, մինչդեռ փաստ է, որ բանակը չի պարտվել: Հայաստանի երեք բանակային կորպուսներից միայն մեկ կորպուսն է անհաջողություն արձանագրել , այն էլ՝ հանրության համար դեռևս չպարզված մարտերի կազմակերպման, զինվորների համալրման և կազմակերպչական այլ հարցերում քաղաքական իշխանության բացթողումների պատճառով:

Ազատագրական շարժումը գտնում է, որ այսօրվա իշխանությունները գործում են 8 հուլիսի 1992 թվականի ՀՀ Գերագույն խորհրդի որոշման 2-րդ կետի պահանջին հակառակ, ըստ որի՝ որոշվել է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Սահմանադրությամբ     Հանրապետության     նախագահը     հանդիսանում է պետության գլուխը և պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, որը գործում է 2018թ. փետրվարի Ազգային ժողովի կողմից տրված մանդատով, բազմիցս դրսևորել է անգործություն և չի կանխել Սահմանադրության նորմերի խախտումները: Ավելին, Արմեն Սարգսյանի նոր պետության՝ «Չորրորդ Հանրապետություն» բնութագրով, կառուցման թեզը կարող է վտանգել Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման հիմքում դրված Հայաստանի անկախության մասին հռչակագրի, այդ թվում ՝ Արցախի վերամիավորման և Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատարելու, պայմանների կիրառումը:

 Ազատագրական շարժումը համարում է նաև, որ Հայաստանի կառավա- րությունը չի կատարում որևէ գործնական քայլ՝ ապահովելու համար Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունը և լուծելու կենսական կարիքները։ Այս պայմաններում պարարտ հող է ստեղծվում արտագաղթի համար, ինչն էլ իր հետ բերելու է Հայաստանի և Արցախի հայաթափման։

  1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ.

2018 թվականից ի վեր հետևողականորեն թիրախավորվել են ազգային կարևորագույն ինստիտուտները, մասնավորապես՝ Հայաստանյայց Առաքե- լական Սուրբ Եկեղեցին, Հայոց բանակը և Ընտանիքը: Թիրախավորվել են նաև ազգային կրթությունը և ազգային մշակույթը:

Այս թիրախավորման հետևանքով տուժել է ազգային դիմադրողա- կանությունը և միասնականությունը, ինչն էլ պատերազմի ժամանակ, առավելություն է տվել թշնամի պետություններին:

Ազատագրական շարժումը ստանձնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց բանակի, Ընտանիքի, ազգային արժեքների պաշտպանությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ