Այսօր՝ մարտի 4-ի երեկոյան, ոստիկանությունն առանց պատշաճ պատճառաբանության Երևանի Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեց Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։
Ոստիկանության ավագ լեյտենանտը բերման ենթարկելուց ասաց, որ հանրային վայրերը ոչ նպատակային են օգտագործում։
Ազատագրական շարժումը արդեն մի քանի օր է՝ համահայկական ստորագրահավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հրապարակում ենք բերման ենթարկելու տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը