28 12 2021

Եթե 50-60 հազար մարդ փողոց դուրս գա, մեկ-երկու օրվա ընթացքում Նիկոլը փախչելու է Հայաստանից․ Նաիրի Հոխիկյան



«Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ  միավորվելը  կբերի ռեսուրսների՝ մարդկային ուժերի համախմբման, այդ համախմբման արդյունքում հնարավոր կլինի փողոց դուրս հանել 50-60 հազար մարդու։ Այսօր  Նիկոլ Փաշինյանը, իր այդ ավազակախմբով,  եթե ունի այսպես ասած՝ իրական հետևորդ,  առավելագույնը  5-10 տոկոս է, մնացածը՝  դժգոհ մարդիկ են և  ամեն ինչից հոգնած  ու հիասթափված։ Եթե մենք կարողանանք ազգային համարվող  քաղաքական ուժերի հետ միավորվել   և ընդհանուր սկզբունքներով գնալ  այս ապազգային, թուրքամետ իշխանությունների դեմ պայքարի,  փողոց դուրս կգա  ոչ թե 50-60 հազար, այլ՝ 100 հազար մարդ։ Իսկ 50-60 հազար մարդ, եթե փողոց դուրս գա, հավատացեք, մեկ-երկու օրվա ընթացքում  Նիկոլը փախչելու է Հայաստանից։ Նիկոլն ու իր իշխանությունն էությամբ վախկոտ են»,-այս մասին ասաց Ազտագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ