Ռուս խաղաղապահներն օգնել են «հանգստացնել» իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ շարունակում են տարածաշրջանում պլանային խնդիրներ լուծել: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է RT-ն: Շոյգուի խոսքով ՝ խաղաղ կյանքն աստիճանաբար վերադառնում է տարածաշրջան, այնտեղ սկսում է տիրել «խաղաղություն եւ հանգստություն»: Նա նաեւ հստակեցրել է, որ դրանում նաև «հսկայական ներդրում» ունեն բոլոր նրանք, ովքեր բժշկական եւ հումանիտար օգնություն են ցուցաբերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը