27 12 2021

Ինձ համար հասկանալի չէ՝ մենք ինչո՞ւ ենք սպասարկում թուրքական շահերը Հայաստանում․ Ռոբերտ Քոչարյան



Երբ արվում է քայլ, որի ողջամիտ բացատրությունը չես գտնում, կամ ոչ մեկի չես լսում, սկսում ես մտածել՝թե ինչո՞ւ այս մարդիկ պետք է այսպես անեին և սկսում ես ման գալ, թե ինչ շահեր կան և որտեղից է այս ամենը կառավարվում, և այդ թեզը ևս իրավունք ունի ապրելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հետևյալին․ «Տեսակետ կա, որ Հայաստանում իրադարձությունների սցենարը գծվում է այլ պետությունների կողմից, կա՞ այս կարծիքի մեջ ռացիոնալ տրամաբանություն  և իրականությանը համապատասխանող դրվագներ»։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց․ «Երբ քո քայլերը հստակ են, հասկանալի տրաբանությամբ, ոչ թե այսօր մի բան ես անում, մեկ շաբաթ հետո լրիվ հակառակը՝ տարբեր բացատրություններով, խառնաշփոթ ես ստեղծում։ Երբ այդպիսի վիճակ է, կամա, թե ակամա հայտնվելու են բազմաթիվ փորձագետներ, որոնք այս ամենի աղբյուրը տեսնելու են այլ օտար ուժերի ներգրավվածության մեջ։

Ինձ համար հասկանալի չէ՝ մենք ինչո՞ւ ենք սպասարկում թուրքական շահերը Հայաստանում, մեր արտաքաին քաղաքականությունը, մեր քայլերն ակնհայտ թուրքական շահերի սպասարկում է, ինչո՞ւ են դա անում»։

Ավելին՝ տեսանյութով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ