Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով 1994-2012 թվականներին գլխավորել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Փրկարարների օրվա նախօրեին, AiF.ru-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է խաղաղապահ գործունեություններին իր մասնակցության մասին, ինչպես նաև գնահատել է իրավիճակը Ուկրաինայում։
«Ուկրաինային մենք չենք օգնել՝ սկսած 2000-ականներից, նրանք իրենք են հետևողականորեն ավերել իրենց երկիրը։ Եվ փառք Աստծո, որ մեր նախագահի ղեկավարությամբ 2014-ին մեզ հաջողվեց Ղրիմում պահպանել խաղաղություն։ Մենք մինչ այժմ տեսնում ենք ուկրաինական զորքերի հետ միասին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հեղաշրջման փորձերի վատ հետևանքները», - ընդգծել է Շոյգուն:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ ռուս խաղապահները, խաղաղապահ առաքելությունների մասնակցել են Աբխազիայում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Վրաստանում, իսկ ավելի ուշ՝ Տաջիկստանում։ Ըստ Շոյգուի՝ այս երկրներում ծագած հակամարտությունները եղել են արտակարգ իրավիճակներ, որոնց պարտավոր են մասնակցել խաղաղապահներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը