Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2 տարի առաջ Ալեն Սիմոնյանը մտերիմ ընկեր էր Արթուր Վանեցյանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Վանեցյանին, երբ կշեռքի նժարին դրվեց պաշտոնի կերակրատաշտը։
1 տարի առաջ Ալեն Սիմոնյանը հարազատ ընկեր էր Հայկ Մարությանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Մարությանին, երբ կրկին նժարի մի կողմում պաշտոնի կերակրատաշտն էր։
Հիմա հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։
Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը