23 12 2021

Գռզոյի համար 200 հազար դոլարից էժան մեքենաները է՞շ են․ Գագիկ Համբարյան

Գռզոյի համար 200 հազար դոլարից էժան մեքենաները է՞շ են․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

ԱԺ քայլիստ պատգամավոր, Նիկոլի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն մեկնաբանելով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցադրումը,թե ինչպե'ս կարելի էր 30 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրի ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնել, պատասխանել է."Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե ՀՀ-ում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա...ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա"...
Ստացվում է, ըստ Գռզոյի, 200 հազար դոլարից պակաս մեքենայով շրջողները էշ են քշում՝ էշով են ման գալիս...
Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահը և Հռոմի պապը, ստացվում է, իրենք էլ չիմանալով, էշով են ման գալիս...
Ի դեպ, եթե Գռզոն այդքան անհանգստանում է, ըստ ասեկոսեների, երկար տարիներ իրեն ծառայած Ալենի "պրեստիժի" համար, թող ինքն էլ այդ մեքենան գներ նրան...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ