Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հույս ունի, որ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը իրականություն չի դառնա, իսկ եթե Հրաչյա Սարգսյանը նշանակվի պաշտոնում,ապա իր համար լինելու է ոչ լեգիտիմ քաղաքապետ։
«Նա քաղաքական թիմի լիդեր քաղաքապետարանում չի կարող դառնալ։ Չեմ պատկերացնում ո՞նց է ղեկավարելու այս անձնակազմը, չէ՞ որ նա չի ղեկավարելու ավագանուն, այլ քաղաքապետարանը։ Հավաքարարից մինչև վարչության պետ և աղբատար մեքենաների վարորդներ, բոլոր տեսնում են՝ տհաճ էր, որ Հրաչյա Սարգսյանը միացել էր ստորագրահավաքին։ Դա տգեղ բան էր նաև առաջարկողի կողմից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը