Այս մարդիկ փորձում են հեղափոխության արժեքները կապել բացառապես ՔՊ-ի հետ, սա անընդունելի է ինձ և ինձ նման շատ մարդկանց համար, ովքեր հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար:
Այս մասին իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այս մարդիկ ասում են, որ ես շեղվել եմ հեղափոխական արժեքներից: Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել: 2018-ից հետո հանկարծ իմացանք, որ նախարարները գաղտնի բարձրացրել են իրենց աշխատավարձերը, ստանում են մեկ ու կես միլիոն դրամ, շեշտում եմ հեղափոխական նախարարները, հեղափոխության միջոցով պաշտոն ստացածները»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը