21 12 2021

Դատական իշխանությունն իր բարձունքին չեղավ՝ չպաշտպանեց քաղաքացու քվեն․ Արթուր Հովհաննիսյան



Դատական իշխանությունն այս դեպքում իր բարձունքին չեղավ, չկանգնեց քաղաքացու կողքին՝ չպաշտպանեց քաղաքացու քվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Վարչական դատարանը մերժել է իրենց ներկայացրած բողոքը Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին։

«Միասնական Վարդենիսը» վիճարկել էր ՏԸՀ որոշումը, որով ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՔՊ-ին 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքին 10 և «Միասնական Վարդենիսին» 4։

Փաստաբանը բացատրեց, որ մինչև այդ՝ դեկտեմբերի 5-ին, արդյունքներն այլ կերպ էին բաշխված․ «Միասնական Վարդենիսն» ուներ 5, իսկ ՔՊ-ն 12 մանդատ։

Իրավիճակն այնպես էր դասավորվել, որ եթե 1 անձ դեմ քվեարկեր «Միասնական Վարդենիսին» կամ 1 անձ կողմ քվեարկեր ՔՊ-ին, ըստ բանաձևի մանդատները բաշխվելու էին այլ կերպ՝ ՔՊ-ինը դառնալու էր 13 մանդատ, իսկ ՄՎ-ինը՝ 4 մանդատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ