Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի տարօրինակ բան կա այս ամենում։
Դանդաղ ու ծրագրված ինքնախոշտանգմամբ զբաղված Հայ ժողովուրդն ակտիվորեն արձանագրում, քննարկում, վերլուծում ու փորձում է բացատրել ինքնախոշտանգման մանրամասները, արմատներն ու պատճառները, սակայն չի ջանում ձերբազատվել իր իսկ ներսում գտնվող և իրեն մահացու վնասող գործիքից։
Իսկ այդ գործիքն ամենևին էլ ինչ-որ մարդիկ ու կուսակցությունները չեն՝ երբեք և ոչ մի առումով։
Այդ գործիքը՝ մարդկային նախանձից, ընչաքաղցությունից, չարությունից, որկրամոլությունից, տգիտությունից ու անտարբերությունից ստացված մի սարսափելի համաձուլվածք է՝ սուր ծայրերով, և նախատեսված է հենց ինքնավնասման համար։
Առկա է առավել զավեշտալի մի երևույթ.
որոշ դեպքերում նույնիսկ արդարացնում են իրենց վախճանը, փորձելով հիմնավորել այն անցյալի մասին բամբասանքներով, առասպելական հորինվածքներով, անհեթեթ պատմություններով, թերություններով ու բացթողումներով։
Բոլոր նրանք, ովքեր մերօրյա ողբերգության արմատներն անդադար փնտրում են անցյալում և բացառապես անցյալում` պետք է հաշվի առնեն մի շատ պարզ իրողություն.
եթե իշխանություն ես, և հայտնի, կամ անհայտ շարժառիթներից ելնելով ձգտում ես տապալել կառավարվող երկիրը, ապա կարող ես մի քանի տարում գետնին հավասարեցնել, մոխիր դարձնել ու վերացնել ցանկացած նույնիսկ գերզարգացած պետություն, մի քիչ պրոֆեսոնալ թիմով՝ ամենաառաջատար պետության վերջը հնարավոր է տալ ավելի կարճ ժամկետում։
Առավել դյուրին է հետխորհրդային երկրների պես պատմական հետագիծ ունեցող երկրների պարագայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը