20 12 2021

Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում․ Yerkir.am

Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Չհաշտվելով Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում կրած պարտության հետ՝ իշխանություններն անցել են մանդատագողության. 6 տեղամաս վերահաշվարկելու արդյունքում՝ «Միասնական Վարդենիս» դաշինքիցվերցվել է 19 քվեաթերթիկ և դրվել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Այդ ճանապարհով ապահովելով 1 քվեաթերթիկի առավելություն՝ իշխանությունները կորզել են 1 մանդատ: Դրանից անմիջապես հետո ձերբակալվում, այնուհետև կալանավորվում է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում՝ Վարդենիսի ավագանու՝ գումարվելիք նիստում ձայներն արհեստականորեն հավասարեցվել են (13/13):

«Միասնական Վարդենիսը» բողոքարկել է ՏԸՀ-ի՝մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելուարդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերնշյալից՝ դեռևս չի կայացել ավագանու առաջին նիստը:

Այս ամենի հետ մեկտեղ խախտված է Արամ Հարությունյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, ևքննիչի գործողությունների արդյունքում՝ արդեն 1 շաբաթ է, ինչԱրամ Հարությունյանի պաշտպանը չի ներգրավվել որպես պաշտպան և չի կարողանում այցելել իր պաշտպանյալին:

Փաստորեն՝ իշխանությունը որևէ ձևով չի թաքցնում, որ պատրաստ է բոլոր ապօրինություններին, ընդհուպ մինչև մարդու իրավունքների՝ Սահմանադրությամբ ամրագրված կոպտագույն ոտնահարման: Եվ այս ամենի նպատակը մեկն է՝ բռնազավթել տեղական իշխանությունը Վարդենիսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ