Միջազգային հանրության մոտ մենք արդեն գործոն չենք, մենք խոսում ենք խաղաղությունից, թշնամին մետր-մետր առաջ է գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը:
«Այս իշխանությունը առավոտը մի բան է ասում, երեկոյան մեկ ուրիշ, մի երկրին՝ մի բան, մեկ այլ երկրին՝ մեկ ուրիշ, իրենք կարծում են, որ այն մանիպուլյացիաները, որոնցով խաբում են մեր հանրությանը, կարողանալու են խաբել նաև միջազգային հանրությանը, մինչդեռ նույնիսկ համանախագահներն են ասում՝ որոշեք թե ինչ եք ուզում»: Նա խոսեց նաև ՀՀԿ իշխանության տարիների սխալների մասին՝ ընդունելով, որ այդ տարիներին ակտիվ գործունեություն են տարածել ազդեցության գործակալները, որոնք հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը