ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան տեսնայութ է տեղադրել՝ կից գրելով.
«Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը:
Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը