17 12 2021

Վստահեցնում եմ՝ 10 պատահական անցորդից որևէ մեկը չի ճանաչի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին․ Մանուկյան



ՀՀ Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Ինչպե՞ս է ՔՊ-ն որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության շրջանում բարձր հեղինակություն է վայելում։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության և ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուին ներկայացնող ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այդ գնահատականը կտա ԱԺ-ն՝ իր քվեարկությամբ, իսկ թեկնածուն ակտիվ է եղել մարդու իրավունքների ոլորտում, ինչը բավարար է թեկնածու առաջադրվելու համար:

«Ես ձեզ առաջարկում եմ դուրս գալ փողոց և պատահական 10 անցորդի հարցնել, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը նրան չի ճանաչի»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ