Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - azatutyun.am-ին փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։
Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը չի մանրամասնել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը