15 12 2021

Հայտնի է՝ Թուրքիան, Արևմուտքը, Արդբեջանը հստակ ինչ են ուզում, հայտնի չէ, թե Հայաստանն ինչ է ուզում․ Սաղաթելյան



Որևէ լավ բան այս հանդիպումներից ես չեմ սպասում։ Դուք ծանոթ եք Ալիևի հայտարարությանը, որը հղի է նոր վտանգներով։ Խոսքը Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու մասին է, և այդ ամենին ի պատասխան ունենք ֆեյսբուքյան  գրառում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Պետք  է հասկանանք՝ ինչը ինչի դիմաց։ Դրա համար ենք ասում՝ կա գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ։ Մեզ ասում են չկա նման բան, ժխտում են,  հետո պարզվում է՝ դա իրականություն է։ Դրա վառ օրինակներից մեկը հայ-թուրքական սիրախաղն է։ Հիշում եք քանի անգամ են ժխտել և հերքել, որ գոյություն ունի պրոցեսներ»։ 

Սաղաթելյանը պատահական չի համարում այս օրերին ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ ՔՊ-ի հանդիպումը։

«Այս օրերին այս մթնոլորտում՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից անմիջապես հետո, Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաձախողված, թրքասեր դիվանագետը գալիս և հանդիպում է քաղաքական մեծամասնության հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ էր բացատրում կամ ի՞նչ էր սովորեցնում նրանց Լիպարիտյանը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է մեծ վտանգներով։ Դա՞ էր քննարկում ամենաձախողված դիվանագետը, ով իր ամբողջ կյանքում հայտնի է իր թրքասիրությամբ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ