14 12 2021

Չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնը նորից վերավաճառեն Ալեն Սիմոնյանին. Ագնեսա Խամոյան



Ալեն Սիմոնյանի հրաժարականի հիմնավորումները մենք բազմիցս ներկայացրել ենք, դա նախ և առաջ այն հայտարարություն է, որ նա արել է գերիների մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նրա խոսքով Ալեն Սիմոնյանի պահվածքը համապատասխան չէ ԱԺ նախագահի պահվածքին, նա մոռանում է, որ ինքը ոչ թե ՔՊ ԱԺ նախագահն է, այլ ամբողջ խորհրդարանի:

«Հաշվի առնելով այն հակասությունները, որ կան իշխանության ներսում և թե ինչ բուռն կերպով Ալեն Սիմոնյանն արձագանքեց մեր նախաձեռնությանը, չի բացառվում, որ նորից կոմպրոմատները խաղարկվեն իշխանության ներսում, կամ նորից ԱԺ նախագահի պաշտոնը վերավաճառվի Ալեն Սիմոնյանին, բայց այս իշխանության դեմ կանխատեսումներ անելը անհնար է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ