Այս իշխանությունը կալանավորելու է բոլորին, ով քննադատում է իրենց, իրենց ոչ հաճելի բաներ է ասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու և ձերբակալելու միջադեպին: Նրա խոսքով այստեղ որևէ իրավական գործընթաց պետք չէ փնտրել, այս մթնոլորտի միակ մեղավորը իշխանությունն է, որը պետք է կանխեր վիրավորանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը