13 12 2021

Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ ԼՂ–ում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ ԼՂ–ում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ։ Այս մասին «Նոր սերունդ – 2021» համաժողովի շրջանակում, դեկտեմբերի 13-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի կարծիքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի դերն ու նշանակությունը անհնար է գերագնահատել։ «Կան կոնկրետ  պայմանավորվածություններ, և կա մեր խաղաղապահ զորակազմի կոնկրետ գործունեությունը։ Այն իսկապես  կարևոր ավանդ է ներդնում, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով։ Դա իսկապես խաղաղության և պոզիտիվի լուրջ և կարևոր գործոն է այսքան դժվարին իրավիճակում»,- նշեց դիվանագետը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների և Ղարաբաղում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ դիվանագետը, մասնավորապես, ասաց. «Կյանքը ցույց կտա»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ